Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) 2004թ․ տեղեկատվական կենտրոններ բացեց Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այժմ դրանք միավորվել են և ստեղծվել է նոր DAAD տարածաշրջանային գրասենյակ, որը գտնվում է Թբիլիսիում։ Հուլիսի 1-ից այս նոր DAAD տարածաշրջանային գրասենյակը պատասխանատու է Հարավային Կովկասում DAAD ծրագրերի համար:

Տարածաշրջանային գրասենյակի աշխատանքի հատուկ ուղվածություններն են.

  • Տեղեկատվություն և խորհրդատվություն Գերմանիայում ուսանելու, հետազոտություն կատարելու և կրթաթոշակային աջակցություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ
  • DAAD կրթաթոշակների համար դիմելու գործընթացի կազմակերպում և անցկացում
  • Շրջանավարտներ
  • Համագործակցություն Վրաստանի և Գերմանիայի ակադեմիական հաստատությունների միջև, խորհրդատվություններ ակադեմիական համագործակցության վերաբերյալ
  • Համագործակցություն Գերմանիայի դեսպանատան և գերմանական կրթական կազմակերպությունների հետ

Վրաստանի DAAD անձնակազմը տեղեկատվություն է տրամադրում Ձեզ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Խորհրդատվություններն իրականացվում են ամենաթարմ տեղեկատվության համաձայն։ Այնուամենայնիվ, տեղեկատվության վավերականության երաշխիք չի կարող տրվել:

Հեռախոսային խորհրդատվություն
Երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ՝ 11:00-13:00

Առցանց խորհրդատվություն
Երկուշաբթի, հինգշաբթի՝ 14:00 – 18:00
Չորեքշաբթի՝ 10:00 – 14:00