Content

DAAD-ի նախագահի պաշտոնական այցը Վրաստան

© Sebastian Wilke/DAAD

Վրաստան պաշտոնական այցի կապակցությամբ DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) նախագահ, պրոֆ. դոկտոր Մուխերջին ելույթ կունենա «Գիտական ​​դիվանագիտություն» թեմայով։

Վայրը՝ Կովկասի համալսարան / Պաատա Սաակաձեի փողոց. 1, Թբիլիսի, Վրաստան

Երբ՝ Հոկտեմբերի 12-ին ժամը 15:00

DAAD-ն աշխարհի ամենամեծ կրթական հիմնադրամն է, որն ապահովում է ուսանողների և գիտնականների փոխանակում միջազգային մակարդակով։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Գերմանիայի Բոն քաղաքում։

DAAD-ի գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքականության կրթական և մշակութային ուղղության մի մասն է։ Այն հաճախ անվանում են Գերմանիայի արտաքին քաղաքականության «երրորդ հենարան»: Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո կասկածի տակ դրվեցին պատկերացումներն այն մասին, թե ինչի կարող է և պետք է հասնի այդ «երրորդ հենարանը»: Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից բնութագրվեց որպես «պարադիգմային փոփոխություն» կամ «հիմնարար շրջադարձային կետ»  և բեկումնային եղավ ոչ միայն Գերմանիայի արտաքին, անվտանգության և պաշտպանական քաղաքականության համար, այլև կրթական և մշակութային ուղղությունների համար:
Դասախոսությունը կանդրադառնա 2022 թվականի փետրվարի 24-ի իրադարձությունների ազդեցությանը ակադեմիական փոխանակումների և գիտական ​​համագործակցության վրա Գերմանիայի (նաև Եվրոպայի) տեսանկյունից։ Կքննարկվի նաև «Գիտական դիվանագիտություն» հասկացությունը և դրա նոր ըմբռնումը որպես «իրական քաղաքականություն՝ հիմնված միջազգային ակադեմիական հարաբերությունների վրա»։

Դասախոսությունը կանցկացվի հիբրիդային ձևաչափով՝ Zoom-ի միջոցով։
Join Zoom Meeting

Meeting ID: 815 4703 1215
Passcode: 089273

Առաջարկներ գերմանական բուհերից

Find Your Bachelor’s Program at TUM Campus Heilbronn

Students at TUM Campus Heilbronn receive a high-quality education at the renowned TUM University of Excellence and extensive support services for their studies.

Ավելին

Kick-start your future career in Financial Management at Coburg Univer...

If you are interested in management and finance our premium MBA program Financial Management could be just right for you! The program features an optional Dual Degree from UniSC Australia and a Bloomb...

Ավելին

Be part of the transition to the future shape of energy

Join our English-taught Bachelor of Science in Energy Systems Engineering and Management!

Ավելին
1/3

Կապ

  • DAAD Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակ

    Թ. Ճովելիձեի 4 0108 Թբիլիսի Հեռախոս: (+995 32) 2 920 926
    Էլ. փոստ: infodaad-georgia.org
DAAD-ի գտնվելու վայրը ցուցադրող քարտեզի սքրինշոթ