DAAD-ն 1925 թվականից ի վեր իրականացնում է ակադեմիական փոխանակում ամբողջ աշխարհում։ Մեր հոբելյանական կայքը պատմում է փոխանակման միջոցով ձեռք բերված փոփոխությունների մասին, որոնք ձևավորում են ապագան։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության (BMBF) նախաձեռնությունը խթանելու ինստիտուցիոնալ նախագծերը գործընկեր երկրներում (Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում):
Գերմանական համալսարանները, ինչպես ընդունված է ողջ աշխարհում, ունեն համագործակցության ծավալուն ցանցեր միջազգային գործընկերների հետ: Բուհերի միջև կազմակերպվող համագործակցության շնորհիվ DAAD-ն խթանում է նշված ցանցերի ընդլայնումը:
DAAD-ն դիտարկում է ֆինանսավորման ավարտը որպես երկարատև հարաբերությունների սկիզբ իր շրջանավարտների հետ: Մեր նպատակն է օժանդակել կապի պահպանմանը DAAD-ի և իր շրջանավարտների միջև, նպաստել այդ գործընթացի հաստատմանը՝ լինի դա շրջանավարտների ակումբներ հիմնելու, կամ տարբեր ֆինանսավորվող ծրագրերի և այլ միջոցառումների միջոցով:
Hands-on Master’s programs at Hof University Graduate School
Shape your future with our career-focused Bachelor’s and Master’s programs in English, featuring hands-on learning, integrated industry internships, and strong links to companies!
Study in Berlin - MBA & International Master’s Programmes
Study management in English. Improve your leadership skills. Gain digital know-how. Become part of an international student body. Benefit from many corporate activities, valuable career consultation a...
English-taught Bachelor’s and Master’s programs at Hof Unive...
Shape your future with our career-focused Bachelor’s and Master’s programs in English, featuring hands-on learning, integrated industry internships, and strong links to companies!
📢 Ցանկանո՞ւմ ես ամռանը բարելավել գերմաներենի իմացությունդ, ծանոթանալ Գերմանիայի մշակութային և կրթական միջավայրին և ձեռք բերել նոր միջազգային փորձ։
👇Այս հնարավորությունը կարող է քեզ հետաքրքրել։
🇩🇪 Գերմաներեն լեզվի ամառային դասընթացներ Գերմանիայում - https://www.daad-georgia.org/en/find-funding/scholarship-database/?type=a&q=&status=0&subject=0&onlydaad=1&detail_to_show=0&target=71&origin=71&pg=2&tab=&intention=&detail_to_show=50035295
Ծրագրին կարող են դիմել՝
➡️ բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները
➡️ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները
➡️ բժշկական համալսարանի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները
❗️Դիմելու պարտադիր պայման է գերմաներենի առնվազն A2 մակարդակի իմացությունը։
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30.10.2026
📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլ․ հասցեին՝ harutyunyan@daad.de
📢Տեղեկատվական հանդիպումներ՝ «Ուսումը Գերմանիայում» թեմայով
Հաջորդ շաբաթ տեղեկատվական հանդիպումներ կանցկացվեն Վանաձորի պետական համալսարանում և Շիրակի պետական համալսարանում։
Հանդիպումների ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝
🇩🇪 Ուսումը Գերմանիայում
🎓 DAAD կրթաթոշակային հնարավորությունները
📝 Դիմումի ընթացակարգը և հիմնական պահանջները
📍 Վանաձորի պետական համալսարան
📅 07.09.2026, 12:00
🗣️ Հանդիպումը կանցկացվի հայերեն և անգլերեն լեզուներով։
📍 Շիրակի պետական համալսարան
📅 11.09.2026, 15:00
🗣️ Հանդիպումը կանցկացվի անգլերեն լեզվով։
📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլ․ հասցեին՝ harutyunyan@daad.de
Are you an Armenian Master's student, graduate, PhD candidate or postdoc in Physics, IT, Mathematics or Astronomy? Germany could be your next research destination. 🔭
Join us for "𝐑𝐞𝐬𝐞𝐚𝐫𝐜𝐡 𝐎𝐩𝐩𝐨𝐫𝐭𝐮𝐧𝐢𝐭𝐢𝐞𝐬 𝐢𝐧 𝐆𝐞𝐫𝐦𝐚𝐧𝐲 𝐟𝐨𝐫 𝐀𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚𝐧 𝐆𝐫𝐚𝐝𝐮𝐚𝐭𝐞𝐬" — an open side event of the Byurakan Summer School, celebrating the eightieth anniversary of the Byurakan Astrophysical Observatory.
📅 Date: 9 September 2026, 9:30 a.m. – 3:30 p.m.
📍 Place: Holiday Inn Republic Square, Yerevan Hall, Yerevan, Armenia
What to expect:
🔹 German research landscape & DAAD funding opportunities
🔹 Research at Goethe University Frankfurt & the Frankfurt Institute for Advanced Studies
🔹 Horizon Europe funding briefing
🔹 First-hand insights from two DAAD alumni
🔹 Building international research cooperation — with Byurakan Observatory
🔹 Networking lunch
✅ Open to all — no registration required
⚠️ Seats are limited — early arrival recommended
Questions? Reach out to Arevik Harutyunyan (harutyunyan@daad.de).
Ամառային արձակուրդ ☀️
📌 DAAD-ի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակը 2026 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 7-ը կլինի արձակուրդում։
👉 Այդ ժամանակահատվածում գրասենյակը ժամանակավորապես փակ կլինի, և մենք չենք կարողանա պատասխանել ձեր հարցումներին։ Նշված ժամկետի ավարտից հետո մեր աշխատանքը կվերսկսվի բնականոն ընթացքով։
- - -
Announcement about the summer break! ☀️
📌The DAAD Tbilisi Regional Office will be on summer break from 20 July to 7 August 2026.
👉During this period, the office will be temporarily closed, and we will not be able to answer any queries. Our operations will resume as usual after the specified dates.
📣 Բաց է DAAD-ի «Դոկտորական ծրագրեր Գերմանիայում» կրթաթոշակի հայտերի ընդունումը։
🎓 Ծրագիրը նախատեսված է մագիստրոսի աստիճան ունեցող շրջանավարտների համար, ովքեր ցանկանում են շարունակել դոկտորական կրթությունը Գերմանիայի համալսարաններում կամ գիտահետազոտական հաստատություններում։
⏳ Կրթաթոշակի տևողությունը՝ մինչև 4 տարի։
💶 Կրթաթոշակը ներառում է ամսական ֆինանսավորում, ճանապարհածախսի փոխհատուցում, առողջապահական ապահովագրություն և այլ լրացուցիչ աջակցություն՝ համաձայն DAAD-ի պայմանների։
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 16 նոյեմբերի, 2026 թ.։
🌐 Ծրագրի պաշտոնական էջ՝ https://www.daad-georgia.org/en/find-funding/scholarship-database/?type=a&q=&status=3&subject=0&onlydaad=0&detail_to_show=0&target=71&origin=67&pg=1&tab=&intention=&detail_to_show=57135739
📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ 𝗵𝗮𝗿𝘂𝘁𝘆𝘂𝗻𝘆𝗮𝗻@𝗱𝗮𝗮𝗱.𝗱𝗲
📣 Բաց է DAAD-ի «Հետազոտական կրթաթոշակներ Գերմանիայում» ծրագրի հայտերի ընդունումը։
🎓 Ծրագիրը նախատեսված է ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների համար, ովքեր ցանկանում են իրականացնել գիտահետազոտական նախագիծ Գերմանիայում։
⏳ Կրթաթոշակի տևողությունը 2-ից 12 ամիս է՝ կախված հետազոտական նախագծից։
💶 Կրթաթոշակը ներառում է ամսական ֆինանսավորում, ճանապարհածախսի փոխհատուցում, առողջապահական ապահովագրություն և այլ լրացուցիչ աջակցություն՝ համաձայն DAAD-ի պայմանների։
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետները՝
• 17 օգոստոսի, 2026 թ. — ընտրության արդյունքները կհայտարարվեն 2026 թ. նոյեմբերին, իսկ ֆինանսավորումը կմեկնարկի 2027 թ. փետրվարից։
• 16 նոյեմբերի, 2026 թ. — ընտրության արդյունքները կհայտարարվեն 2027 թ. մարտին, իսկ ֆինանսավորումը կմեկնարկի 2027 թ. հունիսից։
🌐 Ծրագրի պաշտոնական էջ՝
https://www.daad-georgia.org/en/find-funding/scholarship-database/?origin=67&status=2&type=a&q=&onlydaad=1&language=en&detail_to_show=57742121&tab=applicationprocess
📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ 𝗵𝗮𝗿𝘂𝘁𝘆𝘂𝗻𝘆𝗮𝗻@𝗱𝗮𝗮𝗱.𝗱𝗲
⚠️ Ուշադրություն․ հուլիսի 20-ից օգոստոսի 10-ը մեր գրասենյակը փակ է լինելու։ Խնդրում ենք դա հաշվի առնել Ձեր դիմումը պլանավորելիս։
📣 Բաց է DAAD-ի «Մագիստրոսական կրթաթոշակներ ակադեմիական բոլոր ոլորտների շրջանավարտների համար» ծրագրի հայտերի ընդունումը։
🎓 Ծրագիրը նախատեսված է ակադեմիական բոլոր ոլորտների շրջանավարտների համար, ովքեր ցանկանում են շարունակել մագիստրոսական կրթությունը Գերմանիայի պետական կամ պետության կողմից ճանաչված համալսարաններում։
💶 Կրթաթոշակը ներառում է ամսական ֆինանսավորում, ճանապարհածախսի փոխհատուցում, առողջապահական ապահովագրություն և այլ լրացուցիչ աջակցություն՝ համաձայն DAAD-ի պայմանների։
🌍 Դիմել հնարավոր է ինչպես անգլալեզու, այնպես էլ գերմանալեզու ծրագրերի։
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2 նոյեմբերի, 2026 թ.։
Ընտրությունը կանցկացվի 2027 թ․ գարնանը, իսկ ֆինանսավորումը կսկսվի 2027 թ․ հոկտեմբերից։
🌐 Ծրագրի պաշտոնական էջ՝
https://www.daad-georgia.org/en/find-funding/scholarship-database/?type=a&q=&status=0&subject=0&onlydaad=1&detail_to_show=0&target=71&origin=67&pg=1&tab=&intention=&detail_to_show=50026200
📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ 𝗵𝗮𝗿𝘂𝘁𝘆𝘂𝗻𝘆𝗮𝗻@𝗱𝗮𝗮𝗱.𝗱𝗲
📣 Բաց է DAAD-ի «ERP կրթաթոշակներ տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ոլորտների շրջանավարտների համար» ծրագրի հայտերի ընդունումը։
🎓 Ծրագիրը նախատեսված է տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ոլորտների շրջանավարտների համար, ովքեր ցանկանում են շարունակել մագիստրոսական կրթությունը Գերմանիայում։
💶 Կրթաթոշակը ներառում է ամսական ֆինանսավորում, ճանապարհածախսի փոխհատուցում, առողջապահական ապահովագրություն և այլ լրացուցիչ աջակցություն՝ համաձայն DAAD-ի պայմանների։
🌍 Դիմել հնարավոր է ինչպես անգլալեզու, այնպես էլ գերմանալեզու ծրագրերի։
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2 նոյեմբերի, 2026 թ.։
Ընտրությունը կանցկացվի 2027 թ․ գարնանը, իսկ ֆինանսավորումը կսկսվի 2027 թ․ հոկտեմբերից։
🌐 Ծրագրի պաշտոնական էջ՝
https://www.daad-georgia.org/en/find-funding/scholarship-database/?origin=67&status=3&type=a&q=&onlydaad=1&language=en&detail_to_show=50015171&tab=applicationprocess
📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ 𝗵𝗮𝗿𝘂𝘁𝘆𝘂𝗻𝘆𝗮𝗻@𝗱𝗮𝗮𝗱.𝗱𝗲
📣 Բաց է DAAD-ի «Մագիստրոսական կրթություն կերպարվեստի, դիզայնի, վիզուալ հաղորդակցության և կինոյի ոլորտում» կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունումը։
🎓 Ծրագիրը հնարավորություն է տալիս կերպարվեստի, դիզայնի, վիզուալ հաղորդակցության և կինոյի ոլորտների շրջանավարտներին շարունակել կրթությունը Գերմանիայում։
📌 Կրթաթոշակը ներառում է ամսական 992 եվրո ֆինանսավորում, ճանապարհածախսի փոխհատուցում, բժշկական ապահովագրություն և որոշ դեպքերում՝ լրացուցիչ աջակցություն։
🌍 Դիմել հնարավոր է ինչպես գերմանալեզու, այնպես էլ անգլալեզու ծրագրերի։
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 15 հոկտեմբերի, 2026 թ.։
Ընտրությունը կանցկացվի 2027 թ․ ապրիլին, իսկ ֆինանսավորումը կսկսվի 2027 թ․ հոկտեմբերից։
🌐 Ծրագրի պաշտոնական էջ՝ https://www2.daad.de/deutschland/stipendium/datenbank/en/21148-scholarship-database/?origin=67&status=3&subjectGrps=&daad=&q=bildende%20kunst&page=1&detail=57135742#voraussetzungen
📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ 𝗵𝗮𝗿𝘂𝘁𝘆𝘂𝗻𝘆𝗮𝗻@𝗱𝗮𝗮𝗱.𝗱𝗲