Տվյալների գաղտնիություն
www.daad-georgia.org
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը ( Deutscher Akademischer Austauschdienst), այսուհետ ` « մենք » կամ « DAAD »- շնորհակալություն է հայտնում կազմակերպության և ֆինանսավորման ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը շատ կարևոր է մեզ համար : Մենք լրջորեն ենք մոտենում դրանց պաշտպանությանը և գաղտնիությանը: Ձեր տվյալները կմշակվեն բացառապես Եվրամիության տվյալների պաշտպանության դրույթների իրավական շրջանակներում, մասնավորապես ՝ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգով (այսուհետ ՝ «ՏՊԸԿ»): Տվյալների պաշտպանության այս հայտարարագիրը տեղեկատվություն է հաղորդում մեր վեբ-կայքը օգտագործելիս Ձեր անձնական տվյալների մշակման և պաշտպանության իրավունքի մասին:
1.Տվյալների մշակման և տվյալների պաշտպանության պատասխանատուն ; տվյալների պաշտպանության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալների մշակողը և համակարգողն է՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն (DAAD)
Քենեդիալլե 50
53175 Բոն
Գերմանիա
Հեռ. ՝ +49 228 882-0
Էլ. փոստ ՝ datenschutz@daad.de
Եթե ունեք տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցեր կամ առաջարկներ, մի հապաղեք կապվել մեզ հետ:
2.Տվյալների պաշտպանության առարկան
Տվյալների պաշտպանության առարկան անձնական տվյալներն են: Սա այն ամբողջական տեղեկատվությունն է, որը վերաբերում է նույնականացված կամ ճանաչելի ֆիզիկական անձին (այսպես կոչված տվյալների սուբյեկտին): Այն ներառում է տեղեկատվություն, ինչպիսիք են՝անունը, փոստային հասցեն, էլ.փոստի հասցեն կամ հեռախոսահամարը, ինչպես նաև այնպիսի տվյալներ, որոնք պարտադիր կերպով հավաքագրվում են մեր վեբ-կայքից օգտվելիս, ինչպիսիք են տվյալները մուտքի, ելքի և օգտագործման ծավալի վերաբերյալ:
3.Տվյալների մշակման տեսակը, ծավալը, նպատակները և իրավական հիմքերը
Ստորև ներկայացվում է մեր կայքում տվյալների մշակման տեսակի, ընդգրկման շրջանակի, նպատակների և իրավական հիմքերի նկարագրությունը:
3.1 Մեր կայքի տրամադրումը
Ձեր սարքավորմամբ մեր վեբ-կայք մուտք գործելիս մեր կողմից մշակվում են հետևյալ տվյալները.
- Մուտքի ամսաթիվը և ժամանակը
- Այցի տևողությունը
- Ձեր գործավար համակարգը
- Ուղարկված տվյալների ծավալը
- Մուտքի տեսակը
- IP-հասցեն
- Տիրույթի անվանումը
Մենք այս տվյալները մշակում ենք ՏՊԸԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի համաձայն՝ ծառայություն մատուցելու, տեխնիկական գործառնությունն ապահովելու, թերությունները հայտնաբերելու և վերացնելու նպատակով: Մեր շահերից է բխում՝ հնարավորություն ստեղծել Ձեզ համար՝ օգտվելու մեր կայէջից և ապահովել վերջինիս տեխնիկական գործառույթը: Մեր վեբ-կայք այցելելիս վերը նշված տվյալները մշակվում են ավտոմատ կերպով : Դուք չեք կարող օգտվել մեր ծառայություններից առանց այս դրույթի իրականացման: Որպես կանոն, յոթ օրից տվյալները ջնջվում են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերը նշված կետերի վերամշակման համար պահանջվում է ավելի երկար ժամանակ : Նման դեպքում տվյալները ջնջվում են, երբ դրանք դադարում են կիրառվել համապատասխան նպատակների համար:
3.2 Տեղեկագիր
Մեր (անվճար) տեղեկագրում գրանցվելիս՝ մուտքագրման դաշտից մեզ կուղարկվեն հետևյալ անձնական տվյալները ՝ էլ. փոստի հասցե, ազգանուն *, անուն * (* պարտադիր տեղեկություններ): Գրանցումից հետո մենք հաստատման հղում կուղարկենք Ձեր տրամադրած էլ. փոստին: Դուք կստանաք մեր տեղեկագիրը վերջինս ակտիվացնելուց հետո (կրկնակի ընտրության հնարավորությամբ): Որպես մեր տվյալների մշակման մաս, գրանցումը ներառում է մի ընթացակարգ, որի ընթացքում մենք ստանում ենք Ձեր համաձայնությունը (ՏՊԸԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» մասով), որի մեջ մենք հղում ենք կատարում տվյալների պաշտպանության այս հայտարարությունը: Ձեր տվյալները կօգտագործվեն միայն տեղեկագիրն ուղարկելու համար, և որևէ դեպքում չեն փոխանցվի երրորդ անձանց: Գրանցման գործընթացում հավաքված բոլոր մյուս անձնական տվյալները ծառայում են մեր ծառայությունների և կամ մեր օգտագործած էլ.փոստի չարաշահման կանխարգելման նպատակով: Եթե այլևս չեք ցանկանում ստանալ լրատուն,Դուք հնարավորություն ունեք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել. պարզապես հարկավոր է սեղմել ապաբաժանորդագրման հղումը, որն առկա է մեր յուրաքանչյուր տեղեկագրի մեջ: Ձեր տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ տեղեկագրի բաժանորդագրությունն ակտիվ է և կջնջվեն, երբ դրանք այլևս չեն ծառայի իրենց նպատակին:
3.3 Սոցիալական հավելվածներ
Այս կայքը օգտագործում է հավելվածներ Facebook, Google+ և Twitter սոցիալական ցանցերից, որոնք տրամադվում են Meta Platforms Inc.- ի (1601 S. California Ave, Palo Alto, CA 94304, ԱՄՆ), Google Inc.-ի ( 1600 Amphitheater Parkway, Mountain View, CA 94043, ԱՄՆ) և Twitter Inc.-ի (795 Folsom St., Suite 600, San Francisco, CA 94107, ԱՄՆ) կողմից: Մեր կայքում առկա է երեք հնարավորություն բովանդակությունը Facebook- ում, Google+- ում և Twitter- ում տարածելու համար, որով Դուք կարող եք Ձեր կողմից նախընտրելի սոցիալական լրատվամիջոցների հարթակներում հեշտությամբ խորհուրդ տալ մեր վեբ-կայքը Ձեր ընկերներին: Մեր կայքում կիրառվում է այսպես կոչված Շարիֆ լուծումը, որի շնորհիվ այլ ցանցերից մեր կայքէջ այցելելիս տվյալներն ավտոմատ կերպով չեն փոխանցվում համապատասխան սոցիալական լրատվամիջոցներին:
Միայն սոցիալական լրատվամիջոցի կոճակը սեղմելուց հետո է Ձեր բրաուզերը ուղիղ կապ ստեղծում սոցիալական ցանցի սերվերի հետ՝ տվյալ սոցիալական հավելվածի միջոցով: Վերոհիշյալ սոցիալական ցանցերին տվյալների փոխանցման իրավական հիմքը Ձեր կողմից տրված համաձայնությունն է (ՏՊԸԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի և 49-րդ կետի. 1-ին մասի համաձայն): Այս առումով Ձեր անձնական տվյալները կփոխանցվեն երրորդ երկիր (Եվրոպական տնտեսական տարածքից դուրս), թեպետ այսպիսով տվյալների պաշտպանության մակարդակը, ըստ ԵՄ օրենսդրության , երաշխավորված չէ: Հետևաբար, ԵՄ օրենսդրությամբ սահմանված տվյալների պաշտպանության սկզբունքներին համապատասխանությունը ևս երաշխավորված չէ: Սոցիալական ցանցերի օպերատորների կողմից այս եղանակով հավաքված տվյալների շրջանակի վրա մենք չունենք որևէ ազդեցություն: Օպերատորները մշակում են այն տվյալները, ըստ որի Դուք մուտք եք գործել մեր վեբ-կայք: Եթե միևնույն ժամանակ մուտք եք գործել նաև սոցիալական ցանցերից մեկը, ապա օպերատորը կարող է համապատասխանեցնել Ձեր հաշիվը տվյալ սոցիալական լրատվամիջոցների կայքի հետ: Եթե Դուք սոցիալական ցանցի հավելվածների միջոցով կիրառել եք «Հավանել» կամ «Կիսվել» կոճակը, տվյալները վերամշակվում են համապատասխան սոցիալական ցանցում: Նույնիսկ եթե Դուք նշված սոցիալական ցանցերից որևէ մեկի անդամ չեք, հավանականություն կա, որ նրանք կարող են սոցիալական հավելվածի միջոցով պարզել օգտագործված IP-հասցեն և անհրաժեշտության դեպքում պահպանել այն: Facebook- ի, Google- ի և Twitter- ի տվյալների մշակման, հավաքման և օգտագործման նպատակի և շրջանակի վերաբերյալ մանրամասների և այս հարցում ձեր իրավունքների և կարգավորումների վերաբերյալ մանրամասների համար խնդրում ենք դիմել յուրաքանչյուր ընկերության տվյալների պաշտպանության համապատասխան բաժին .
www.facebook.com/policy.php
policies.google.com/privacy
www.twitter.com/privacy
www.whatsapp.com/legal/
Եթե Դուք չեք ցանկանում, որ սոցիալական լրատվամիջոցները մեր կայքի միջոցով տիրապետեն Ձեր տվյալներին , համոզվեք, որ չեք սեղմում համապատասխան կոճակները: Բացի այդ, Դուք կարող եք արգելափակել սոցիալական հավելվածները Ձեր բրաուզերում կիրառելով հատուկ կարգավորումներ:
Մենք մեր կայքում օգտագործում ենք Google Analytics- ը՝ վեբ վերլուծությունների ծառայություն, որը մատուցվում է Google LLC- ի կողմից («Google»): Google Analytics- ը օգտագործում է cookie- ներ (տե՛ս բաժին 5), այսինքն ՝ տեքստային ֆայլեր, որոնք պահվում են Ձեր համակարգչում և հնարավորություն են տալիս վերլուծել Ձեր կողմից կայքի օգտագործումը: Տեղեկատուի կողմից այս կայքի օգտագործման վերաբերյալ cookie- ների միջոցով ստացվող տեղեկատվությունը սովորաբար փոխանցվում է ԱՄՆ-ի Google սերվերին և պահվում այնտեղ: Եթե այս կայքում ակտիվացվի IP քողարկումը, ապա ձեր IP-հասցեն նախօրոք կկրճատվի Եվրամիության կամ Եվրոպական տնտեսական համագործակցության անդամ պետություններում: Միայն բացառիկ դեպքերում ամբողջ IP-հասցեն կարեղ է փոխանցվել ԱՄՆ-ի Google սերվերին և միայն այնտեղ կրճատվել: Մեր կայքի օպերատորի անունից Google- ը կօգտագործի այս տեղեկատվությունը `վեբ-կայքի օգտագործումը գնահատելու, կայքի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ կազմելու և վեբ-կայքի օպերատորին այնպիսի ծառայություններ տրամադրելու համար, որոնք կապված են կայքի գործունեության և համացանցի օգտագործման հետ: Ձեր բրաուզերի կողմից Google Analytics- ի մասով փոխանցված IP-հասցեն չի միավորվի Google- ի այլ տվյալների հետ:
Մեր կայքը օգտագործում է Google Analytics- ը «_anonymizeIp ()» ընդլայնմամբ: Արդյունքում IP-հասցեները մշակվում են կրճատ ձևով, որպեսզի դրանք չկապվեն անձի հետ: Քանի որ Ձեր մասին հավաքված տվյալները անձնական են, այն անմիջապես արգելափակվում է, և անձնական տվյալներն անմիջապես ջնջվում են:
Մենք օգտվում ենք Google Analytics-ի ծառայություններից ՝ մեր կայքի օգտագործումը վերլուծելու և պարբերաբար բարելավելու համար: Օգտագործելով ստացված վիճակագրությունը, մենք կարող ենք բարելավել մեր առաջարկը և այն ավելի հետաքրքիր դարձնել Ձեզ համար: Բացառիկ դեպքերի համար, երբ անձնական տվյալները փոխանցվում են Google- ին (ԱՄՆ), Ձեր անձնական տվյալները կփոխանցվեն երրորդ երկրի (Եվրոպական տնտեսական տարածքից դուրս): Տվյալների պաշտպանության համարժեք մակարդակը երաշխավորելու համար մենք Google- ի հետ կնքել ենք այսպես կոչված ԵՄ ստանդարտ պայմանագրային կետեր: Դուք կարող եք ստանալ հատուկ համաձայնեցված կանոնակարգերի պատճեն ՝ մեզանից տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ ապահովելու համար: Խնդրում ենք օգտագործել 1-ին կետում ներառված տեղեկությունները :
Google Analytics- ի օգտագործման իրավական հիմքը ՏՊԸԿ 6-րդ հոդվածի 1-ին կետն է՝ Ձեր իսկ համաձայնությունը: Մեր կողմից ուղարկված cookie-ների, օգտագործողի նույնականացման կամ գովազդային նույնականացման հետ կապված տվյալները ավտոմատ կերպով ջնջվում են 14 ամիս անց: Տվյալները, որոնց պահպանման ժամկետն ավարտվել է, ինքնաբերաբար ջնջվում են ամիսը մեկ անգամ:
Դուք կարող եք կասեցնել cookie-ների պահպանումը համապատասխան կարգավորումների միջոցով։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ այդ դեպքում Դուք չեք կարողանա լիարժեք օգտվել տվյալ վեբ-կայքի բոլոր գործառույթներից։
Դուք կկարողանաք փոփոխել cookie կարգավորումները սեղմելով այստեղ․ Փոփոխել cookie կարգավորումները
Google- ի և անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հասցեներից.
- Google Dublin, Google Ireland Ltd., Gordon House, Barrow Street, Dublin 4, Ireland, Fax: +353 (1) 436 1001.
- http://www.google.com/analytics/terms/de.html, Übersicht zum Datenschutz:
- http://www.google.com/intl/de/analytics/learn/privacy.html
- http://www.google.de/intl/de/policies/privacy
3.5 Քարտեզի ծառայություն
Մեր կայքը օգտագործում է Google Քարտեզների ծառայությունը, որը շահագործվում է Google Inc.- ի կողմից ( Amphitheater Parkway, Mountain View, CA 94043, ԱՄՆ («Google»)): Երբ մուտք եք գործում մի էջ, որը ներառում է Google քարտեզներ, Ձեր բրաուզերը ուղղակիորեն կապվում է Google սերվերների հետ: Քարտեզի պարունակությունը անմիջապես փոխանցվում է Ձեր բրաուզերին և կայքէջին և ինտեգրվում է այսպես կոչված iFrame- ի միջոցով: Եթե չեք ցանկանում, որ Google- ը հավաքագրի, վերամշակի կամ օգտագործի Ձեր մասին տվյալները մեր կայքի միջոցով, կարող եք անջատել JavaScript- ը Ձեր բրաուզերի պարամետրերում: Այնուամենայնիվ, այս դեպքում Դուք չեք կարողանա օգտվել քարտեզի ցուցադրման ծառայությունից: Google- ի կողմից տվյալների մշակման հետագա մանրամասները կարող եք գտնել Google-ի Գաղտնիության քաղաքականությունում ՝ https://policies.google.com/privacy?hl=en:
3.6 YouTube տեսանյութեր
Մեր կայքում տեղադրված են YouTube տեսանյութերի պորտալի տեսահոլովակները: YouTube- ը YouTube LLC- ի պորտալ է՝ Google Inc.- ի դուստր ձեռնարկությունը:
Տվյալների պաշտպանության նկատառումներից ելնելով ` տեսահոլովակները ուղղակիորեն ցուցադրված են մեր կայքում՝ առանց ավտոմատ նվագարկման հնարավորության: Մեր կայք այցելելիս ոչ մի տվյալ չի փոխանցվում Google- ին: Հետևաբար ՝Դուք մեր կայքում կգտնեք միայն պատկերը: Տեսահոլովակը նվագարկելու համար անհրաժեշտ է այն ակտիվացնել `սեղմելով նախադիտման կոճակը: վեջինս սեղմելով ՝ Դուք YouTube-ին փոխանցվող տվյալներին տալիս եք Ձեր համաձայնություն : Տվյալների մշակման իրավական հիմքը Ձեր համաձայնագիրն է `ըստ ՏՊԸԿ 6-րդ հոդվածի 1-ին կետ1 1-ին մասի և 49-րդ կետի 1-ին մասի: Միայն այս ակտիվացումից հետո կապ կստեղծվի Google սերվերների հետ և տվյալները կփոխանցվեն Google- ին: Այս առումով Ձեր անձնական տվյալները կփոխանցվեն երրորդ երկրի (Եվրոպական տնտեսական տարածքից դուրս), թեպետ տվյալների պաշտպանության մակարդակը,ըստ ԵՄ օրենսդրության, երաշխավորված չէ: Հետևաբար, ԵՄ օրենսդրության տվյալների պաշտպանության սկզբունքներին համապատասխանությունը երաշխավորված չէ: Մենք չունենք որևէ ազդեցություն հավաքագրված տվյալների վրա:
Տվյալների հավաքագրման նպատակի և շրջանակի, Google- ի կողմից տվյալների հետագա մշակման և օգտագործման մասին, այս առումով Ձեր իրավունքներն ու գաղտնիությունը պաշտպանելու միջոցները ճշտելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք Google- ի տվյալների պաշտպանության տեղեկատուին ՝ https://www.google.de/intl/de/policies/privacy/.
YouTube- ի օգտագործման պայմանները կարող եք գտնել հետևյալ հղումով ՝ https://www.youtube.com/t/terms:
4.Հղումներ երրորդ անձանց կողմից
Եթե այլ կայքերի սեփականատերերի կողմից տեղադրվել են իրենց կողմից առաջարկվող ծառայությունների մասին հղումներ, ապա դրանք կշարունակեն կարգավորվել երրորդ անձանց կողմից: Մենք ոչ մի ազդեցություն չենք ունենում երրորդ կողմի ծառայությունների ձևավորման, բովանդակության կամ գործառույթի վրա, և բացահայտորեն զերծ ենք մնում երրորդ կողմի կայքերի կողմից տրամադրված նյութերի բովանդակության մեջ որևէ փոփոխություն կատարելուց: Հիշեք, որ այս կայքում հղված երրորդ կողմի կայքերը կարող են ունենալ իրենց սեփական cookie- ները, որոնք կտեղադրվեն Ձեր սարքավորման մեջ ՝ անձնական տվյալները հավաքագրելու համար: Այս ամենի վրա ևս մենք չունենք որևէ ազդեցություն: Նման դեպքերում առավել նպատակահարմար է ճշգրիտ տեղեկատվություն ստանալ ուղղակիորեն երրորդ կողմի կայքերի շահառուներից:
5.Տեղեկանիշ(Cookies)
Գործառույթների լայն տեսականի առաջարկելու, կայքի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելու և մեր առաջարկները օպտիմալացնելու համար, մենք օգտագործում ենք այսպես կոչված «cookie-ներ»: Տեղեկանիշները փոքր ֆայլեր են, որոնք համացանցային բրաուզերի միջոցով պահվում են Ձեր սարքավորման մեջ :
Դուք կկարողանաք փոփոխել cookie կարգավորումները սեղմելով այստեղ․ Փոփոխել cookie կարգավորումները
Տեղեկանիշների կատեգորիաներ
Մենք օգտագործում ենք cookie-ներ տարբեր նպատակներով և գործառույթներով: Մենք տարբերակում կատարում ենք ըստ վերջիններիս տեխնիկական անհրաժեշտության, պահպանման և պահեստավորման ժամանակահատվածի, և ըստ այն բանի, արդյոք դրանք տեղադրված են անմիջապես մեր կայքի թե երրորդ անձի կողմից, և թե որ մատակարարի կողմից են առաջարկվել տվյալ cookie-ները :
Տեխնիկական անհրաժեշտություն և իրավական հիմք
Տեխնիկապես պարտադիր cookie- ներ: Մենք օգտագործում ենք որոշակի cookie- ներ, քանի որ դրանք բացարձակապես անհրաժեշտ են մեր կայքի և վերջինիս գործառույթների ճիշտ աշխատանքի համար: Այս cookie- ները տեղադրվում են ինքնաբերաբար՝ կայքէջ մուտք գործելիս կամ որոշակի գործառույթ իրականացնելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք չեք կանխել cookie- ների կիրառումը `Ձեր բրաուզերում կարգավորումներ կատարելով: Մենք այս cookie- ների օգտագործման միջոցով հավաքագրված տվյալները վերամշակում ենք ՏՊԸԿ 6-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի համաձայն:
Տեխնիկապես ոչ անհրաժեշտ cookie- ներ. Ի հակադրություն վերը նշված cookie- ների՝ ոչ անհրաժեշտ cookie- ներ տեղադրվում են մեր կայքի հարմարավետությունն ու կատարողականը բարելավելու և Ձեր կողմից սահմանված որոշակի պարամետրերը պահպանելու համար: Դրանք օգտագործվում են նաև մեր կայքի որոշ տարածքների օգտագործման հաճախականության վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք բերելու համար՝ հետագայում դրանք Ձեր իսկ պահանջներին հարմարեցնելու նպատակով: Մենք չենք պահում տեխնիկապես ոչ անհրաժեշտ cookie- ները, քանի դեռ համապատասխան դաշտի միջոցով Ձեր կողմից չենք ստացել հաստատում այն մասին, որ Դուք կարդացել եք մեր cookie-ների ծանուցագիրը և շարունակում եք օգտագործել մեր կայքը: Օգտագործելով այդ cookie-ները մենք վերամշակում ենք հավաքած տվյալները` հիմք ընդունելով ՏՊԸԿ 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասը:
Պահպանման ժամանակահատվածը
Նստաշրջանի cookie-ներ. Տեղեկանիշների մեծ մասը կիրառվում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ Դուք, մուտք գործելով, շարունակում եք օգտվել գործող ծառայությունից : Կայքից դուրս գալուն պես նրանք կամ ջնջվում են, կամ կորցնում են իրենց վավերականությունը, երբ ավարտվում է մեր կամ ձեր ընթացիկ նստաշրջանը (սրանք այսպես կոչված նստաշրջանի cookie-ներ են): Վերջիններս օգտագործվում են Ձեր նիստի ընթացքում որոշակի տեղեկություններ պահպանելու համար:
Մշտական cookie-ներ. Կան դեպքեր, երբ cookie-ները պահվում են ավելի երկար,օրինակ՝ հետագայում մեր կայք մուտք գործելիս Ձեզ ճանաչելու համար: Այն է, թե Դուք կարող եք կրկին մուտք գործել պահպանված պարամետրերով: Սա նշանակում է, որ Դուք կարող եք ավելի արագ և հարմարավետ օգտվել մեր կայքէջից, և հարկ չի լինի կրկին որոշակի պարամետրեր մուտքագրել, օրինակ՝ համապատասխան լեզուն նշելը: Մշտական cookie-ները ավտոմատ կերպով ջնջվում են սահմանված որոշակի ժամանակահատվածի լրանալուց հետո, երբ Դուք այցելել եք այն կայքը կամ դոմենը, որն էլ պատասխանատու է տվյալ տեղեկանիշի համար:
Տեղեկանիշների մատակարար
Երրորդ կողմի cookie-ները. Երրորդ կողմի cookie-ները սահմանվում և օգտագործվում են այլ մատակարարների կամ կայքերի կողմից, ինչպիսիք են օրինակ վեբ-վերլուծության գործիքների մատակարարները: Երրորդ կողմի մատակարարները կարող են օգտագործել cookie- ներ `գովազդներ ցուցադրելու կամ սոցիալական ցանցերում որևէ բովանդակություն ցուցադրելու համար,օրինակ սոցիալական հավելվածների ինտեգրման համար:
Տեղեկանիշների օգտագործման ջնջումը և առարկությունը
Մեր կայքէջը օգտագործելիս cookie- ների ընդունումը պարտադիր չէ: Եթե չեք ցանկանում, որ cookie- ները պահվեն Ձեր սարքավորման մեջ, կարող եք անջատել համապատասխան տարբերակը Ձեր բրաուզերի համակարգի պարամետրերում: Դուք կարող եք ցանկացած պահի ջնջել պահված cookie-ները Ձեր բրաուզերի համակարգի պարամետրերում: Cookie-ները չընդունելը կարող է հանգեցնել մեր առաջարկների ֆունկցիոնալ սահմանափակումների:
Մեր կայք մուտ գործելիս կարող են պահվել հետևյալ cookie- ները.
Տեղեկանիշի անվանումը | Տեխնիկական նախապայմաններ | Պահպանման ժամանակահատվածը | Մատակարարներ | Կիրառման նպատակը և հետաքրքրությունը |
PHPSESSID | Այո | Նստաշրջանի cookie (ջնջվում է նստաշրջանի ավարտին) |
DAAD | Այս cookie- ն անհրաժեշտ է տարբեր տվյալների բազներում օգտատերերի նույնականացման և Symfony-ձևաթղթերը օգտագործելու համար (օրինակ `կոնտակտային ձև): |
daad_cookie_consent | Այո | Մշտական cookie (մեկ տարի) | DAAD | Այս cookie-ֆայլը պահպանում է Ձեր cookie կարգավորումները և կանխում ամեն անգամ վեբ-կայք այցելելիս cookie-ների օգտագործման մասին հաղորդագրության ցուցադրումը։ |
_ga | Ոչ | Մշտական cookie (երկու տարի) | Google LLC | Այս cookie- ն Google Analytics- ին հնարավորություն է տալիս տարբերակել օգտատերերին: |
_gat | Ոչ | Մշտական cookie (մեկ րոպե) | Google LLC | Այս cookie-ի նպատակն է սահմանափակել Google Analytics- ին ուղարկված հայցերի քանակը: |
_gid | Ոչ | Մշտական cookie (24 ժամ) | Google LLC | Այս cookie- ն Google Analytics- ին հնարավորություն է տալիս տարբերակել օգտատերերին: |
6.Անհատական տվյալների ստացողներ
Ներքին ստացողներ. DAAD- ի շրջանակներում մուտքը սահմանափակվում է այն անձանց կողմից, ովքեր դա պահանջում են 3-րդ կետում նշված նպատակներից ելնելով:
Արտաքին ստացողներ. Մենք Ձեր անձնական տվյալները տարածում ենք DAAD- ից դուրս գտնվող արտաքին ստացողներին միայն այն դեպքում, եթե այն անհրաժեշտ է Ձեր խնդրանքը ղեկավարելու կամ մշակելու համար, եթե կա մի քանի այլ օրինական թույլտվություն, կամ եթե Դուք նշված նպատակով մեզ տվել եք Ձեր համաձայնությունը:
Արտաքին ստացողները կարող են լինել.
ա) Վերամշակողները
Արտաքին ծառայություններ մատուցողներ, որոնք մենք օգտագործում ենք ծառայությունների մատուցման համար, օրինակ `տեխնիկական ենթակառուցվածքում և DAAD- ի սեփական ծառայությունների պահպանման կամ բովանդակության ապահովման համար: Մենք հանգամանորեն ընտրում ենք նման պրոցեսորները և պարբերաբար ստուգում դրանք `ձեր գաղտնիության պահպանությունն ապահովելու համար: Ծառայություններ մատուցողները կարող են օգտագործել տվյալները միայն մեր կողմից նշված նպատակների համար:
բ) Հասարակական մարմինները
Պետական մարմինները և պետական հիմնարկները, ինչպիսիք են դատախազները, դատական ատյանները և հարկային մարմինները, որոնց մենք պարատավորվում ենք ուղարկել անձնական տվյալներ անձնական տվյալներ ՝ պարտադիր իրավական պատճառաբանությամբ:
գ) Մասնավոր մարմինները
Համագործակցության գործընկերներ և օգնականներ, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվում են համաձայնության կամ պարտադիր պահանջի հիման վրա:
7.Տվյալների մշակման քաղաքականությունը երրորդ երկրում
Եթե տվյալները փոխանցվում են այն մարմիններին, որոնք ունեն իրենց գլխամասային գրասենյակները կամ տվյալների մշակման վայրերը ԵՄ կամ ԵՏՄ անդամ երկրներից դուրս, մենք ,նախքան տվյալների փոխանցումը, համոզվում ենք, որ իրավաբանորեն թույլատրված բացառություններից դուրս այդ մարմինները ունեն Ձեր կողմից ստացված համապատասխան համաձայնությունը և կամ դրանք պատշաճ մակարդակով ապահովում են տվյալների գաղտնիությունը (օրինակ ՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված համարժեք որոշման համաձայն համապատասխան երաշխիքների միջոցով, ինչպիսիք են ստացողի վստահությունը ԵՄ-ԱՄՆ գաղտնիության վահանի և ԵՄ ստանդարտ պայմանագրային դրույթների նկատմամբ): Դուք կարող եք մեզնից պահանջել երրորդ երկրների ստացողների ցուցակը և այն դրույթների պատճենը, որոնք համաձայնեցված են յուրաքանչյուր պարագայում տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու համար: Այս նպատակով կարող եք օգտագործել 1-ին կետում նշված կոնտակտային տվյալները:
8.Տվյալների պահպանման ժամանակահատվածը
Անձնական տվյալների պահպանման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն Դուք կգտնեք տվյալների մշակման համապատասխան գլխում: Մենք,սովորաբար, ելնելով կանոնակարգի դրույթներից պահպանում ենք Ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք պահանջվում են կիրառվելիք նպատակները կատարելու համար: Ձեր համաձայնությունը ստանալու պարագայում դրանք կպահպանվեն մինչ վերջինիս չեղարկումը: Ձեր համաձայնությունը չեղարկելու դեպքում մենք ջնջում ենք Ձեր անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագա մշակումը թույլատրված չէ համապատասխան գործող օրենսդրական դրույթներով: Մենք նաև ջնջում ենք Ձեր անձնական տվյալները, եթե ունենք իրավական հիմքերով սահմանված պարտավորություն:
9.Տվյալների սուբյեկտների իրավունքները
Որպես տվյալների սուբյեկտ Դուք ունեք հետևյալ իրավունքները.
Տեղեկատվության իրավունք. Դուք իրավունք ունեք մուտք գործել Ձեր մասին պահված տվյալների բազա:
Տվյալների շտկման և ջնջման իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել շտկել ոչ ճիշտ տվյալները կամ, իրավական հիմքեր ներկայացնելով, ջնջել դրանք:
Վերամշակման սահմանափակում. Իրավական հիմքերի առկայության դեպքում Դուք կարող եք մեզանից պահանջել սահմանափակել ձեր տվյալների հետագա մշակումը:
Տվյալների փոխանցում. Եթե դուք մեզ տրամադրել եք պայմանագրի կամ համաձայնության հիման վրա ստացված տվյալներ, իրավական պահանջների բավարար լնելու պարագայում կարող եք ստանալ Ձեր տրամադրած տվյալները կառուցվածքային, ընդհանուր և մեքենայական ընթերցվող ձևաչափով և կամ համաձայնություն տալ, որպեսզի դրանք փոխանցվեն այլ իրավասու անձի:
«Օրինական շահի» իրավական հիմքերով տվյալների մշակման դեմ առարկում ՏՊԸԿ 6-րդ հոդվածի 1-ին կետ 6-րդ մասի համաձայն:
Դուք իրավունք ունեք ցանկացած պահի մերժել մեր կողմից տվյալների մշակումը ՝ կախված առանձնահատուկ իրավիճակից բխող պատճառներից ՝պայմանով, որ դա հիմնված է «օրինական շահի» իրավական հիմքի վրա: Եթե Դուք կիրառեք Ձեր կողմից հասանելի առարկությունների իրավունքը, մենք կդադարեցնենք Ձեր տվյալների մշակումը, քանի դեռ համաձայն իրավական պահանջների մենք չենք կարող ցույց տալ տվյալների հետագա մշակման համար այնպիսի իրավական հիմքեր , որոնք կարող են օրենսդրորեն գերազանցել Ձեր իսկ իրավունքներին:
Ձեր առարկության իրավունքը գործադրելու համար օգտագործեք 1-ին բաժնում նշված կոնտակտային տվյալները:
Cookie- ների առարկություն. Դուք նաև ցանկացած պահի կարող եք առարկել cookie-ների օգտագործման դեմ: համապատասխան մանրամասները կարող եք գտնել 5-րդ կետում cookie-ների վերաբերյալ մեր գրառման մեջ:
Համաձայնության չեղարկում. Եթե մեզ տվել եք համաձայնություն Ձեր տվյալների մշակման վերաբերյալ, ապա ցանկացած պահի կարող եք հետ վերցնել այն՝ հետագայում վերաակտիվացնելու հնարավորությամբ: Այնուամենայնիվ, այն մինչև չեղյալ հայտարարաելու ամսաթիվը չի ազդում Ձեր տվյալների մշակման օրինականության վրա :
Վերաքննիչ մարմնին բողոք ներկայացնելու իրավունք. Դուք կարող եք նաև բողոք ներկայացնել իրավասու վերահսկող մարմնին, եթե կարծում եք, որ Ձեր տվյալների մշակման և պահպանման իրավունքը խախտվել է գործող օրենսդրությամբ: Դուք կարող եք կապ հաստատել Ձեր բնակության վայրի, երկրի կամ մեզ համար պատասխանատու տվյալների պահպանության մարմինների հետ:
Ձեր կապը մեզ հետ. Բացի այդ, եթե ունեք հարցեր Ձեր՝որպես գործող սուբյեկտի, անձնական տվյալների մշակման կամ Ձեր կողմից տրված որևէ համաձայնության վերաբերյալ, խնդրում ենք առանց վարանելու կապվել մեզ հետ: Վերոհիշյալ ցանկացած իրավունքներից օգտվելու համար խնդրում ենք ուղարկել հաղորդագրություն datenschutz@daad.de էլ. հասցեին կամ գրել 1-ին կետում նշված փոստային հասցեով: Խնդրում ենք համոզվեք, որ Ձեր կողմից նշված տեղեկատվությամբ մենք հստակ կարող ենք նույնականացնել Ձեզ:
10.Տվյալների պաշտպանության հարցերով հանձնակատար
Տվյալների պաշտպանության մեր հանձնակատարի կոնտակտային տվյալներն են՝
Դոկտ. Գրեգոր Շեյա
Scheja & Partners GmbH & Co. KG
Ադենաուերլի 136
53113 Բոն
Հեռախոս ՝ +49 228 227226-0
Ֆաքս ՝ +49 228 227226-26
www.scheja-partner.de
Կապ հաստատեք հետևյալ հղմամբ՝ https://www.scheja-partner.de/kontakt/kontakt.html
11.Թարմացումների կարգավիճակը
Կիրառվում է տվյալների պաշտպանության հռչակագրի առավել արդի տարբերակը: Վերջին թարմացումները կատարվել են 2024 թվականի ապրիլի 3-ի դրությամբ: