Ցուցումներ դիմորդին

DAAD տեղեկատվական կենտրոնի անձնակազմը կօգնի և սիրով կպատասխանի ծրագրերին վերաբերող բոլոր հարցերին: Այստեղ մենք ամփոփել ենք  տարատեսակ օգտակար ցուցումներ,  տեսահոլովակներ, հաճախակի տրվող հարցերի ցանկ և ավելին:  Մենք առաջարկում ենք տեղեկատվություն հետևյալ թեմաների վերաբերյալ.

Ի՞նչ կրթաթոշակներ է առաջարկում DAAD-ն

Հետևյալ թիրախային խմբերի համար DAAD-ն առաջարկում է կրթական և գիտահետազոտական կրթաթոշակներ Գերմանիայում՝

DAAD կրթաթոշակային ծրագրերի բազայում Դուք կգտնեք ինչպես DAAD-ի կողմից, այնպես էլ այլ դրամաշնորհային կազմակերպությունների կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրեր:

Ինչպե՞ս կարող եմ գտնել համապատասխան ամառային դասընթաց կամ մագիստրոսական ծրագիր

DAAD կայքէջում Դուք կարող եք մուտք գործել լեզվական և մասնագիտական դասընթացների բազա և գտնել գերմանական համալսարանների կողմից առաջարկվող ամառային դասընթացներ:

«Բոլոր կրթական ծրագրերը» կոչվող տվյալների բազայում Դուք կգտնեք անգլերեն և գերմաներեն լեզուներով առաջարկվող մագիստրոսական ծրագրեր Գերմանիայում: Անգլերեն լեզվով առաջարկվող ծրագրերին Դուք կարող եք ծանոթանալ „International Programmes“ տվյալների բազայում:

Համապատասխան ուսումնական ծրագիր գտնելու վերաբերյալ այլ ցուցումներ կարող եք գտնել DAAD-ի կայքում:

Ինչպե՞ս կարող եմ PhD անել  Գերմանիայում

Օտարերկրացի դիմորդները, ովքեր ցանկանում են PhD անել Գերմանիայում, կգտնեն բազմաթիվ տեղեկություններ DAAD-ի „Research in Germany“ կայքում:

Եթե Դուք ցանկանում ենք  PhD անել Գերմանիայում անհատական ձևաչափով, ապա հարկավոր է ներկայացնել հետազոտական ծրագրի նպատակը: DAAD-ի կայքում Դուք կգտնեք ցուցումներ այն մասին, թե ինչպես կազմել գիտհետազոտական ծրագրի նկարագիրը:

Ինչպե՞ս կարող եմ գտնել ղեկավար հետազոտական այցի համար

Գերմանական հետազոտական դաշտը բազմազան է և ընդարձակ: DAAD-ի „Research in Germany“  կայքում Դուք կգտնեք տեղեկատվություն համապատասխան հետազոտական հաստատությունների վերաբերյալ:

Բացի այդ մենք կազմել ենք ուղեցույց գերմանացի դասախոսի կողմից տրվող հրավեր նամակի վերաբերյալ:

Ե՞րբ կարող եմ դիմել կրթաթոշակային ծրագրին

Ծրագրերին դիմելու վերջնաժամկետներին Դուք կարող եք ծանոթանալ տվյալ ծրագրի նկարագրության մեջ՝«Դիմելու ընթացակարգ» բաժնում: Ծրագրերի մեծամասնության դեպքում վերջնաժամկետը սահմանվում է հոկտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Ֆինանսավորումը մեկնարկում է հաջորդ տարվա հուլիսից, կամ ձմեռային կիսամյակից սկսած:

Արդյոք ինձ անհրաժեշտ է գերմաներեն լեզվի վկայական

Անհրաժեշտ է Ձեզ գերմաներեն լեզվի վկայական, թե ոչ՝ կախված է Ձեր ընտրած կրթաթոշակային ծրագրից:  Լեզվական պահանջների մասին տեղեկատվություն Դուք կարող եք գտնել ծրագրի նկարագրի մեջ՝ «Դիմելու նախապայմաններ» բաժնում:

Եթե տվյալ կրթաթոշակային ծրագրին դիմելիս պահանջվում է ներկայացնել գերմաներեն լեզվի իմացության վկայական, սակայն դիմորդը չունի հնարավորություն ստանալու այն մինչև վերջնաժամկետի լրանալը, ապա նման դեպքերում  DAAD տեղեկատվական գրասենյակն իր դիմորդների համար կազմակերպում է անվճար onSET թեստ:

Այս տեսահոլովակում մենք քայլ առ քայլ բացատրում ենք, թե ինչպես կարելի է գրանցվել onSET թեստին:

Գրանցում onSET թեստին

Գրանցում onSET թեստին

Ակտիվացնել տեսանյութը

Տեսանյութն ակտիվացնելու համար սեղմեք «Բեռնել տեսանյութը»: Ցանկանում ենք նշել, որ ակտիվացումից հետո տվյալները կփոխանցվեն YouTube-ին։ Այս մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր տվյալների գաղտնիության հայտարարության մեջ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.  OnSET վկայականը բավարար չէ գերմանական բուհ ընդունվելու համար: Բուհ ընդունվելիս հարկավոր է ունենալ լեզվի իմացության միջազգայնորեն ճանաչված վկայական:

Արդյոք ինձ անհրաժեշտ է անգլերեն լեզվի վկայական

Գերմանիայում կան բազմաթիվ անգլալեզու կրթական և հետազոտական ծրագրեր, որոնց կարող եք դիմել DAAD-ի միջոցով: Անհրաժեշտ է անգլերեն լեզվի վկայական, թե ոչ՝ կախված է Ձեր ընտրած կրթաթոշակային ծրագրից: Լեզվական պահանջների մասին տեղեկատվություն Դուք կարող եք գտնել ծրագրի նկարագրի մեջ՝ «Դիմելու նախապայմաններ» բաժնում:

Եթե տվյալ կրթաթոշակային ծրագրին դիմելիս պահանջվում է ներկայացնել անգլերեն լեզվի իմացության  վկայական, սակայն դիմորդը չունի հնարավորություն ստանալու այն մինչև վերջնաժամկետի լրանալը, ապա նման դեպքերում  DAAD տեղեկատվական գրասենյակն իր դիմորդների համար կազմակերպում է անվճար  onSET թեստ: OnSET English թեստին գրանցվելիս հարկավոր է կատարել նույն այն գործողությունները, ինչ onSET Deutsch թեստին գրանցվելիս, տե՛ս վերևում:

Ինչպե՞ս կարող եմ կազմել ինքնակեսնագրություն և գրել հիմնավորագիր նամակ

DAAD կայքէջում Դուք կգտնեք ցուցումներ հիմնավորագիր նամակ շարադրելու մասին:

Բացի այդ մենք կազմել ենք նաև հայերեն լեզվով ուղեցույց ինքնակենսագրական և հիմնավորագիր նամակ կազմելու վերաբերյալ:

Ուղեցույց ինքնակենսագրություն և հիմնավորագիր նամակ կազմելու վերաբերյալ

Արական սեռի դիմորդներին խնդրում ենք նշել ինքնակենսագրության մեջ՝ ծառայե՞լ են արդյոք բանակում, թե ոչ:

Ցուցումներ պատշաճ և ամբողջական դիմում կազմելու համար

  • Խնդրում ենք ուշադրությամբ կարդալ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (« Դիմելու ընթացակարգ» բաժնում): Դիտարկվել կարող են միայն ամբողջական դիմումները:

Ինչպե՞ս է գործում DAAD դիմումների պորտալը

Կրթաթոշակի նկարագրության մեջ՝ «Դեպի դիմումը» բաժնում, քայլ առ քայլ պարզաբանվում է, թե դիմորդն ինչպես կարող է էլեկտրոնային ճանապահով ներկայացնել իր դիմումը: Այնտեղ Դուք կարող եք նաև բեռնել պորտալում գրանցվելու և դիմումը ներկայացնելու վերաբերյալ ուղեցույցներ:

Բացի այդ մենք պատրաստել ենք երկու տեսահոլովակ, որտեղ հայերեն լեզվով հանգամանալից ներկայացվում է, թե դիմորդը ինչպես կարող է  գրանցվել պորտալում և դիմել մագիստրոսական կրթաթոշակին, կամ  «Ամառային դասընթացներ» ծրագրին:

Ուղեցույց պորտալում առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ (մագիստրոսական ծրագիր)

Ուղեցույց պորտալում առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ (մագիստրոսական ծրագիր)

Ակտիվացնել տեսանյութը

Տեսանյութն ակտիվացնելու համար սեղմեք «Բեռնել տեսանյութը»: Ցանկանում ենք նշել, որ ակտիվացումից հետո տվյալները կփոխանցվեն YouTube-ին։ Այս մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր տվյալների գաղտնիության հայտարարության մեջ:

Ուղեցույց պորտալում առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ (ամառային դասընթացներ)

Ուղեցույց պորտալում առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ (ամառային դասընթացներ)

Ակտիվացնել տեսանյութը

Տեսանյութն ակտիվացնելու համար սեղմեք «Բեռնել տեսանյութը»: Ցանկանում ենք նշել, որ ակտիվացումից հետո տվյալները կփոխանցվեն YouTube-ին։ Այս մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր տվյալների գաղտնիության հայտարարության մեջ:

Ինչպե՞ս է տեղի ունենում կրթաթոշակակիրների ընտրությունը

DAAD կրթաթոշակակիրների ընտրության ընթացքի և  չափանիշների մասին տեղեկություններ կարող եք գտնել DAAD կայքէջում: Առանձին ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել նաև մեր տեղեկատվական կենտրոնը:

Ինչպե՞ս կարող եմ գտնել հավելյալ տեղեկատվություն DAAD կրթաթոշակների վերաբերյալ

DAAD-ի պաշտոնական կայքում Դուք կծանոթանաք ծրագրերին դիմելու նախապայմաններին, DAAD պորտալում դիմում ներկայացնելու ճիշտ կարգին և ընտրության ընթացքի վերաբերյալ կարևոր հարցերի պատասխաններին:

Բացի այդ մենք կազմել ենք հաճախակի տրվող հարցերի ցանկ։

Լրացուցիչ հարցերի դեպքում Դուք կարող եք դիմել մեր տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներին, ովքեր սիրով կպատասխանեն դրանց: Այստեղ Դուք կգտնեք մեր կոնտակտային տվյալներն ու խորհրդատվության ժամերը:

My GUIDE

My GUIDE-ը կօգնի Ձեզ գտնել ճիշտ ուսումնական ծրագրեր

My GUIDE-ը կօգնի Ձեզ գտնել համապատասխան դասընթացներ ՝ հիմնվելով Ձեր գիտական ​​հիմքի և հետաքրքրությունների վրա: Գտե՛ք համալսարան ընդունվելու առաջարկվող տարբերակները և անմիջապես դիմեք Ձեր կողմից նախընտրելի համալսարաններին:

Ավելին

Առաջարկներ գերմանական բուհերից

1/5

Top-ranked international Master & PhD Programs (english-taught) @ RPTU...

International (english-taught) Master & PhD Programs @ RPTU University Kaiserslautern-Landau | Germany Application Deadline: 30.04. & 31.10. More information: www.rptu.de/en/international/home

Ավելին Top-ranked international Master & PhD Programs (english-taught) @ RPTU University Kaiserslautern-Landau - Germany-ի մասին

Get a truly international education!

Are you looking to study at a German university that will launch your international career? Join us at ESB Business School for a top-tier education!

Ավելին Get a truly international education!-ի մասին
Hof University - University of Applied Sciences Logo RGB

English-taught Bachelor’s and Master’s programs at Hof University

Shape your future with our career-focused Bachelor’s and Master’s programs in English, featuring hands-on learning, integrated industry internships, and strong links to companies!

Ավելին English-taught Bachelor’s and Master’s programs at Hof University-ի մասին
Hof University - University of Applied Sciences Logo RGB

Hands-on Master’s programs at Hof University Graduate School

Shape your future with our career-focused Bachelor’s and Master’s programs in English, featuring hands-on learning, integrated industry internships, and strong links to companies!

Ավելին Hands-on Master’s programs at Hof University Graduate School-ի մասին

Study in Berlin - MBA & International Master’s Programmes

Study management in English. Improve your leadership skills. Gain digital know-how. Become part of an international student body. Benefit from many corporate activities, valuable career consultation a...

Ավելին Study in Berlin - MBA & International Master’s Programmes -ի մասին

Կապ

  • DAAD Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակ

    Թ. Ճովելիձեի 4 0108 Թբիլիսի Հեռախոս: (+995 32) 2 920 926
    Էլ. փոստ: info.tbilissidaad.de