Ուսանել և հետազոտել Գերմանիայում

Դուք ցանկանու՞մ եք ուսանել Գերմանիայում: Հրաշալի միտք է, մենք ողջունում ենք այն: Սակայն Դուք դեռ չեք կողմնորոշվել համալսարանի ընտրության հարցում, կամ գուցե Դուք հետաքրքրված եք PhD անելու գաղափարով և փնտրում եք համապատասխան ծրագիր: Ձեզ մտահոգու՞մ է կացության հոգսը ուսման ընթացքում և Դուք չգիտեք անգամ, թե ինչ է սպասվում արտասահմանցի ուսանողներին Գերմանիայում, թե ինչպես է կազմակերպվում և վերահսկվում այդ ամենը: Հո՛գ չէ: Մենք ուրախ ենք օգնել Ձեզ: