Սովորել գերմաներեն Հայաստանում

բազմաթիվ հնարավորություններ: Շատ բուհեր, ինչպես պետական այնպես էլ մասնավոր, առաջարկում են լեզվի դասընթացներ: Ձեր քաղաքում գերմաներեն սովորելու հնարավորություններին ծանոթացեք այստեղ:

Ահա թե ինչու է գերմաներեն սովորելն այդքան լավ գաղափար հայաստանցի ուսանողների և դպրոցականների համար:

դիտեք տեսանյութ

Լեզվի ուսուցման կենտրոնն Երևանում առաջարկում է գերմաներեն լեզվի տարբեր մակարդակների դասընթացներ թիրախային տարբեր խմբերի համար:

Լեզվի ուսուցման կենտրոն

Տեղեկատվություն և գրանցում

Նելլի Սողոմոնյան
Գերմաներեն Լեզվի Ուսուցման Կենտրոն Երևանում
Մհեր Մկրտչյան 1
0010 Երևան
Հեռ.՝ +374 060 54 22 10; +374 77 528307,
Ֆաքս՝ +374 60 504710
Էլ.փոստ՝ info@slz-eriwan.am
Կայք՝  www.slz-eriwan.am
Facebook: https://www.facebook.com/sprachlernzentrumeriwan/

Գերմանական գրադարան

Գերմանական ընթերցասրահն առաջարկում է գերմաներեն լեզվով գրեքրի, պարբերականների, CD-ների, ֆիլմերի մեծ տեսականի, որը Դուք կարող եք փոխ առնել:

Ընթերցասրահը բաց է Երկուշաբթի – Ուրբաթ օրերին` 10.00 – 18.00:

Գյոթե-ինստիտուտը և լեզվի ուսուցման կենտրոնը Երևանում

Գյոթե-ինստիտուտը Գերմանիայի Դաշնային Հանրապետության համընդհանուր գործունեություն ծավալող մշակութային ինստիտուտն է:

Այն նպաստում է արտասահմանում գերմաներենի իմացության տարածմանն ու միջազգային մշակութային համագործակցությանը: Բացի այդ, փոխանցում է Գերմանիայի ընդգրկուն պատկերը՝  շնորհիվ մշակութային, հասարակական և քաղաքական  կյանքի մասին տեղեկատվության:

Գյոթե-ինստիտուտների, Գյոթե-կենտրոնների, մշակութային ընկերակցությունների, ընթերցասրահների, ինչպես նաև քննությունների և լեզվի ուսուցման կենտրոնների  ցանցում ավելի քան հիսուն տարի ուսումնասիրվում են արտերկրի մշակութային և կրթական քաղաքականության կենտրոնական խնդիրները:

Գյոթե ինստիտուտի երևանյան կենտրոնում փորձագետ Դանա Շլուխթմանը  հանդիսանում է կոնտակտային անձ այն ուսուցիչների և դասախոսների համար, ովքեր դասավանդում են գերմաներեն լեզու: Նա պատասխանատու է նաև գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման համար: Դուք կարող եք կապ հաստատել տիկին Կրամերի հետ այցելելով իր գրասենյակը լեզվի ուսուցման երևանյան կենտրոնում:

Դանա Շլուխթման
Մհեր Մկրտչյան 1
0010 Երևան
Հեռ.՝ +374 (0)60 50 47 10
Էլ.փոստ.՝ Dana.Schluchtmann@goethe.de

Ընդունելության ժամեր.
Երկ.-Ուրբ. 10:00 – 12:00 և 15:00 – 17:00,
ինչպես նաև ըստ պայմանավորվածության:

Թեստեր. OnDaF, TestDaF և TestAS

Համաշխարհային ճանաչում ունեցող թեստերը, ինչպիսիք են OnDaF-ը, TestDaF-ը և TestAS-ը պարբերաբար անց են կացվում Հայաստանում՝ լեզվի ուսուցման երևանյան կենտրոնում: Գերմաներեն լեզու սովորողները կարող են շատ արագ, պարզ և ճշգրիտ ստուգել լեզվի իմացության իրենց մակարդակը OnDaF թեստի միջոցով:

OnDaF թեստը կազմակերպվում է լեզվի ուսուցման կենտրոնի կողմից: Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են www.ondaf.de կայքում:

TestDaF-ը լեզվի քննություն է նախատեսված գերմաներեն սովորող այն ուսանողների համար, ովքեր պլանավորում են շարունակել կրթությունը Գերմանիայում և ում անհրաժեշտ է լեզվի իմացության մասին վկայող պաշտոնական փաստաթուղթ: Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են  www.testdaf.de կայքում:

TestAS-ը, կամ Ակադեմիական Կրթության Թեստը հանդիսանում է կենտրոնացված, ստանդարտիզացված թեստ օտարերկրացի ուսանողների համար: TestAS-ը ներկայացնում է ապագա ուսանողներին իրենց անհատական վարկանիշները համեմատած այլ դիմորդների հետ: Բավարար արդյունքներ գրանցելու պարագայում նրանք կարող են ընդլայնել գերմանական բուհեր ընդունվելու իրենց հնարավորությունները:
Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են www.testas.de կայքում:

Առաջարկներ գերմանական բուհերից

1/5

Master’s programmes at THM - International and hands-on!

Talents. Technology. Future. Shape your future with our career-focused Master's programmes, taught entirely in English.

Ավելին

Beyond data: MSc Project Management & Data Science - Berlin

Become the data-savvy professional employers want! Bridging data and business, strong in stakeholder communication and successfully delivering projects amid constant change.

Ավելին

PreStudyING@HSRM: Your Pathway to an Engineering Degree

Get your engineering degree - even if you don’t meet the usual admission requirements for German universities.

Ավելին

Study future technologies in Stuttgart - Germany’s innovation hub!

Join the University of Stuttgart and shape your future with Engineering and Computer Science

Ավելին

Level up your finance future — propel your career with our MBA in Fina...

Unlock your finance and leadership potential – our premium, accredited MBA in Financial Management opens doors to top careers in Germany’s thriving market.

Ավելին

Կապ

  • DAAD Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակ

    Թ. Ճովելիձեի 4 0108 Թբիլիսի Հեռախոս: (+995 32) 2 920 926
    Էլ. փոստ: info.tbilissidaad.de