DAAD-ի դասախոսները Հայաստանում

DՆերկայումս DAAD-ն Հայաստանում ներկայացված է երկու դասախոսներով։
DAAD դասախոսները Երևանում
Երևանի պետական համալսարան
Դանիել Լեպետի
Լայպցիգի համալսարանում քաղաքական և մշակութային գիտություններ, գերմաներենը որպես օտար լեզու և ռուսագիտություն սովորելուց հետո Դանիել Լեպետին 2010-2015 թթ․ աշխատել է որպես DAAD-ի դասախոս Ուզբեկստանում և Թուրքմենստանում։ 2016-2019թթ. աշխատել է որպես գերմաներենի և ռուսերենի ուսուցիչ և ստացել է դպրոցներում դասավանդման որակավորում (2-րդ պետական քննություն): 2019 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում որպես DAAD դասախոս։
Կրթաթոշակային խորհրդատվություն՝ առցանց, նախապես գրանցվել էլ․ հասցեի միջոցով։
daniel.lepetit@daad-lektorat.de
DAAD դասախոսները Երևանում
Բրյուսովի անվան պետական համալսարան
Աննեգրետ Բայեր
Լայպցիգի համալսարանում արվեստի պատմություն, գերմաներենը որպես օտար լեզու և ռուսագիտություն սովորելուց հետո Աննեգրետ Բայերը աշխատել է որպես DAAD լեզվի ասիստենտ, իսկ ավելի ուշ՝ DAAD դասախոս Ուզբեկստանում և Թուրքմենստանում։ 2016-2019 թթ․ աշխատել է որպես DaZ-ի և ռուսերենի ուսուցչուհի և ստացել դպրոցներում դասավանդման որակավորում (2-րդ պետական քննություն): 2019 թվականից դասավանդում է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում որպես DAAD դասախոս։
Կրթաթոշակային խորհրդատվություն՝ առցանց, նախապես գրանցվել էլ․ հասցեի միջոցով։
annegret.beier@daad-lektorat.de